Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

 

   

  Ս.թ. Մայիսի 26-ին կայացաւ Երեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստը: Օրակարգային տարբեր հարցերի քննարկումից յետոյ հնչեց գիտական զեկուցում. «ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի հետազօտական աշխատանքները» զեկուցմամբ հանդէս եկաւ ինստիտուտի փոխտնօրէն Մհեր Յովհաննիսեանը: Գիտխորհրդին ներկայացուեց ինստիտուտի բաժինները, լաբորատորիաները, դրանց գործունէութեան ուղղութիւնները, տպագրած գիտական հրատարակութիւնները: Կարեւորուեց Հայ սփիւռքի համայնքների հետ համագործակցութիւնը, համատեղ իրականացուած ծրագրերը, ապա նշուեց, որ նախատեսւում է ընդլայնել ինստիտուտի գործունէութիւնը նոր ուղղութիւնների շրջանակում: ԵՊՀ ռեկտոր, ՀՀԻ տնօրէն Արամ Սիմոնեանը, կարեւորելով ինստիտուտի գործունէութիւնը, յաւելեց՝ «Ինստիտուտի ստեղծմամբ մեզանում հայագիտական հետազօտութիւնների որակական փոփոխութիւն է տեղի ունեցել, յատկապէս վիրտուալ տիրոյթում եւ քաղաքական հայագիտութեան ոլորտում: Մենք ունենք լաւ ձեռքբերումներ, որոնցով կարող ենք հպարտանալ. շուրջ 8 տասնեակ հրատարակութիւնների մեծ մասը ռուսերէն, անգլերէն, ֆրանսերէն, գերմաներէն են, մեծ թիւ են կազմում նաեւ քարտեզները: Մեծ առաջընթաց ունենք նաեւ մագիստրոսական ծրագրերի, ինչպէս նաեւ երիտասարդ կադրերի պատրաստման, գիտաշխատողների՝ գիտական հետազօտութիւնների մէջ ընդգրկելու հարցերում»:


Վերադառնալ