Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

  

 ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան   Յուրի Սուվարյան Սինոփսիս Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյան 
 ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյան   ՀԲԸՄ ՀՎՀ ռեկտոր Երվանդ Զորյան  Գրիգոր Ղազարյան
 Արթուր Ավագյան  Սերգեյ Սայադով (ՌԴ)  Սամվել Մարտիրոսյան
 Աշոտ Ավետիսյան (ՌԴ)  Հայր Պետրոս Մանվելյան (Լիբանան)  Հայր Մաշտոց Զահթերյան (Լիբանան)
 Րաֆֆի Դեմիրճյան (Լիբանան)  Շուշան Փիլիպոսյան  Մարիամ Մարտիրոսյան (Ուկրաինա)

 

Այսօր ԵՊՀ Պալեանների անուան դահլիճում աւարտուեց Օգոստոսի 25-ին մեկնարկած «Հայկական աշխարհը համացանցում» միջազգային գիտագործնական գիտաժողովը:

 Օգոստոսի 25-ին տեղի ունեցան «Հայկական աշխարհը համացանցի գիտակրթական հարթակում» եւ «Տեղեկատուական անվտանգութեան մարտահրաւէրները համացանցում» թեմատիկ նիստերը, որտեղ զեկոյցներով հանդէս եկան  զեկուցողներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Իրանից:  
 Առաջին թեմատիկ նիստը վարեց ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնեանը:
 «Հայկական աշխարհը համացանցում. հիմնախնդիրներ եւ զարգացումներ» զեկուցումով հանդէս եկաւ պ.գ.թ., ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի փոխտնօրէն Մհեր Յովհաննիսեանը: Վերջինս իր զեկոյցում ներկայացրեց համացանցում տարուող ակտիւ գործունէութիւնը՝ ինչպէս ԵՊՀ կայքի, այնպէս էլ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի եօթ թեմատիկ կայքերի օրինակով: Խօսեց ԵՊՀ-ում յատկապէս 2010 թուականից մեկնարկած, վիրտուալ հարթակում ներկայացուած գիտական-կրթական մի շարք կայքերի, ծրագրերի մասին: Խօսեց յատկապէս տեխնոլոգիական վերջին զարգացմամբ պայմանաւորուած նիւթերի ներկայացուածութեան մասին:
 Խօսելով ազգային առաջնահերթութիւնների մասին՝ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ Երուանդ Զօրեանը (ԱՄՆ) կարեւորեց հայոց լեզուի եւ հայկական մշակոյթի պահպանումը: Զօրեանը ներկայացրեց համալսարանի կողմից ստեղծուած մի քանի ծրագրեր եւ դրանց կիրառութիւնը, առցանց շտեմարանի գործունէութիւնը:
 «Հայազգ» ելեկտրոնային հանրագիտարանը. ներկայ վիճակը եւ զարգացման հեռանկարները» զեկոյցով հանդէս եկաւ Ռուսաստանի «Դոնի Նոր Նախիջեւան» հայկական համայնքի գործադիր տնօրէն Սերգէյ Սայադովը: Սայադովը ներկայացրեց հանրագիտարանը, կայքի վրայ կատարուած աշխատանքները՝ նշելով, որ դրանում ընդգրկուած են հայոց պատմութեանը, մշակոյթին, հասարակական կյանքին եւ հայագիտական բազմաբնոյթ այլ թեմաներին առնչուող յօդուածներ։ «Սա ընտրութեան մեծ հնարաւորութեամբ ելեկտրոնային հանրագիտարան է»,- ասաց նա՝ յաւելելով, որ կայքում բացի յօդուածներից կարելի է գտնել ելեկտրոնային գրքեր, ֆիլմեր, աշխարհի թանգարաններ, որոնք ինչ-որ կերպ առնչւում են հայերի ու Հայաստանի հետ։
 Զեկոյցներով հանդէս եկան նաեւ՝ «Նորավանք» հիմնադրամի փորձագէտ Սամուէլ Մարտիրոսեանը «Հակահայկական տեղեկատուական գործունէութիւնը համացանցում», Մոսկուայի «Տապան» թանգարանի տնօրէն Աշոտ Աւետիսեանը «Համացանցի դերը ռուսաստանեան սփիւռքում համայնքային զարգացման եւ ազգային ինքնութեան պահպանութեան գործում», Ինովացիոն եւ արդիւնաբերական զարգացման հիմնադրամի փորձագէտ Մարգարիտա Ղազարեանը «Հայկական մշակոյթի եւ արուեստի ելեկտրոնային ներկայացուցչութիւնների որակի եւ պահանջուածութեան համեմատական վերլուծութիւն՝ վիրտուալ ինտելեկտուալ կապիտալի վարկանիշի հիման վրայ», Գրիգորի Վահանեանը «Հայկան մշակոյթի եւ արուեստի ելեկտրոնային ներկայացուցչութիւնների վիրտուալ ինտելեկտուալ կապիտալի վարկանիշը» թեմաներով: Գիտաժողովն աշխատանքն աւարտեց Օգոստոսի 26–ին՝«Սփիւռքը համացանցային հարթակում» թեմատիկ նիստով:
 Համայնքային եւ Սփիւռքում կրօնական կառոյցների համացանցային խնդիրների շուրջ իրենց դիտարկումները կատարեցին Լիբանանի ներկայացուցիչներ Հայր Պետրոս Մանուէլեանը («Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Առաքելութիւնը համացանցի ճամբով»), Հայր Մաշտոց Զահթէրեանը («Զմմառի վանքի համացանցային կառոյց»), Ռաֆֆի Դեմիրճեանը («Լիբանանահայ գաղութը, ազգային ինքնութիւնը եւ ընկերային ցանցերը») զեկոյցներով:
 Նիստերի աւարտին զեկուցողները եւ ներկաները բաւականին ակտիւօրէն մասնակցում էին համացանցում նախաշուած հիմնախնդիրների շուրջ ծաւալուող քննարկումներին՝ հանդէս գալով տարբեր առաջարկութիւններով՝ յետագայ համագործակցութիւնը շարունակելու ակնկալիքով:

Վերադառնալ