Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

Ս.թ. Նոյեմբերի 22-23-ին ՀՀ ԳԱԱ Հայագիտութեան եւ հասարակական գիտութիւնների բաժանմունքն ու Երեւանի պետական համալսարանը կազմակերպում են միջազգային գիտաժողով՝ «Հայոց ցեղասպանութիւնը եւ հատուցման հիմնախնդիրը» խորագրով:


Գիտաժողովը կ'ընթանայ հետեւեալ ուղղութիւններով՝


1. Պատմագիտական խնդիրներ (նախագահողներ՝ Ռ. Սաֆրաստեան, Ա. Մելքոնեան, Է. Մինասեան)

2. Իրաւաքաղաքական հարցեր (նախագահողներ՝ Գ. Ղազինեան, Վ. Վարդանեան, Ա. Պապեան)

3. Ֆինանսական եւ գույքային հարցեր (նախագահող՝ Վ. Յարութիւնեան

4. Ժողովրդագրական հարցեր (նախագահող՝ Գ. Պողոսեան)

5. Բանասիրութեան, ազգագրութեան եւ արուեստագիտութեան հարցեր (նախագահող՝ Ա. Աղասեան, Պ. Աւետիսեան, Ա. Աւագեան, Վ. Կատվալեան, Վ. Դեւրիկեան)


Թեզիսների ներկայացման դրոյթները՝

 

- Էջերի քանակը՝ մինչեւ 2 էջ,

- Տեքստի տառատեսակը՝ Sylfean,

- Տառերի չափը՝ 12,

- Միջտողային տարածութիւնը` 1,5,

- Ամփոփումը՝ 1 էջի սահմանում (անգլերէն, ռուսերէն), բառերի քանակը՝ 50-60 բառ (ներառեալ հեղինակի անունը, ազգանունը, վերնագիրը),

- Թեզիսների ներկայացման վերջնաժամկէտը՝ 2016 թ. Սեպտեմբերի 20-ը:


Գիտաժողովի կազմկոմիտէ՝

 

Ռ. Սաֆրաստեան, Ա. Մելքոնեան (համանախագահներ), Գ. Պողոսեան, Է. Մինասեան, Եու. Սուվարեան, Ա. Սիմոնեան, Գ. Ղազինեան, Վ. Յարութիւնեան, Պ. Աւետիսեան, Ա. Աղասեան, Վ. Կատվալեան, Վ. Դեւրիկեան, Ս. Մանուկեան:


Վերադառնալ