Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 թ. Օգոստոս 31-ից Սեպտեմբեր 10-ը Երեւանի պետական համալսարանի՝ մասնաւորապէս Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտը՝ իբրեւ կառոյցի նախաձեռնող ստորաբաժանում,  իրականացրեց հերթական հետաքրքիր նախագիծը: Ծրագրի իրականացմանը իրենց աջակցութիւնն են ցուցաբերել նաեւ համայնքի նախագահ Համայեակ Ուստեանը, միջազգային կապերի գծով համայնքի նախագահի տեղակալ Մարկոս Կէսեանը:

Ծրագրի նպատակների եւ յետագայ քայլերի կարեւորութեան մասին ներկայացրեց ՀՀԻ փոխտնօրէն, պ.գ.թ. Մհեր Յովհաննիսեանը:  «Նշեմ, որ ծրագրի իրականացման գաղափարը ծնուեց Լիբանան կատարած մեր նախորդ այցերի շրջանակներում, եւ ԵՊՀ-ն հանդիսացաւ կապակցող կառոյց տարբեր համայնքների միջեւ, այս պարագայում՝ Սոչիի հայակական համայնքի եւ Լիբանանի հայկական համայնքի միջեւ՝ ակտիւացնելու, զարգացնելու միջմշակութային, կրթական կապի ձեւաւորմանը նպաստող միջոցառումները»,-նշեց Մ. Յովհաննիսեանը:  

Ըստ նրա՝ նախաձեռնութեան նպատակն է նաեւ խրախուսել երիտասարդութեան  միջեւ կապը  եւ այդ կապի հիմքում դնել առողջ կրթական, մշակութային խնդիրներ: Յաւելենք, որ ծրագրի մասնակից Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանի աշակերտուհի Կարին Թերզեանը նախ այցելեց Երեւան եւ 2 օր շարունակ ծանօթացաւ ԵՊՀ գործունէութեանը, այցելեց տարբեր ֆակուլտետներ, ծանօթացաւ ՀՀԻ գործունէությեանի եւ ՀՀԻ հայ-օսմանական առնչութիւնների բաժնի վարիչ Լուսինէ Սահակեանի հետ միասին մեկնեց Սոչի: Կարին Թերզեանը տեղում ծանօթացել է համայնքային կեանքին, մասնակցել Սոչիի Սեւան համալսարանի մի շարք դասերի, այցելել հայկական վարժարան, ծանօթացել հայ համայնքի կենցաղին եւ հանդիպումներ ունեցել համայնքի պատասխանատուների, ակտիւ երիտասարնդերի հետ, քննարկել կրթական մեխանիզմների միջեւ եղած տարբերութիւնները, առաւելութիւններն ու թերութիւնները:

Մ. Յովհաննիսեանն աւելացրեց նաեւ, որ ծրագիրը շարունակական է լինելու: Նախատեսւում է ԵՊՀ գործընկեր կառոյցների միջեւ իրականացնել այս ծրագիրն ամէն տարի՝ նպատակ ունենալով նրանց մօտ խթանել հայապահպանութիւնը: «Նշեմ, որ  ի սկզբանէ նախատեսուած էր մասնակիցների  աւելի մեծ թուաքանակ, բայց որոշ օբյեկտիւ և սուբյեկտիւ պատճառներից ելնելով՝ այս տարի նախատեսուած 6 հոգու փոխարէն մասնակցեց մէկը: Վստահ ենք, որ միւս տարուայ ընթացքում կ'ունենանք աւելի մեծ քանակով մասնակիցներ: Մենք նաեւ նպատակ ունենք այս այցելութիւնների շրջանակներում մասնակիցներին ներկայացնել ԵՊՀ կրթական ծրագրերը՝ յոյս ունենալով, որ կը լինեն մասնակիցներ, ովքեր կը ցանկանան կրթութիւնը շարունակել Հայաստանում եւ յատկապէս հայագիտութեան ոլորտում՝ նպաստելով  հայապահպանութեան խնդիրների լուծմանը»,- նշեց Մ. Յովհաննիսեանը:

Այնուհետեւ, այցի շրջանակներում Սոչիի հայկական համայնքի Ադլերի մասնաճիւղում ամփոփուեց «Հայոց լեզու եւ գրականութիւն», «Հայոց պատմութեան» ուսուցիչների վերապատրաստման սեղմ մասնագիտական մեթոդական դասընթացների վերապատրաստման 72 ժամեայ դասընթացը: Աւարտական վկայականներ ստացան Աբխազիայից եւ Ռուսաստանից աւելի քան 16 ուսուցիչներ:

Վերջում, ի նշան յետագայ համագործակցութեան եւ բարեկամական կապերի հաստատման, Մեսրոպեան վարժարանն ու Սոչիի հայ համայնքը փոխանակուեցին յուշանուէրներով: 


Վերադառնալ