Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել
 


Սեպտեմբերի 21-ին «Կառլ Մաքսի» անուան հրապարակում՝ Ժողովրդական արուեստի շրջանային տանը, տեղի ունեցաւ մեծ համերգ՝ նուիրուած Հայաստանի անկախութեան 25-րդ ամեակին: Հայաստանի անկախութեան 25 ամեակի տօնին նուիրուած միջոցառուները համախմբեց աշխարհի տարբեր անկիւններում ապրող միլիոնաւոր հայերի: Բացառութիւն չէր նաեւ Սփիւռքի ամենամեծ օջախներից Դոնի Ռոստովը:

Անկախութեան օրուայ տօնակատարութեան մեկնարկը տրուեց Հայ առաքելական եկեղեցու քահանաների աղօթքով, որից յետոյ Օրէնսդիր ժողովի՝ Ռոստովի մարզի պատգամաւոր, Երեւանի պետական համալսարանի Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի գործընկեր «Դոնի Նախիջեւանի հայկական համայնք» շրջանային հասարակական կազմակերպութեան խորհրդի նախագահ Յարութիւն Սուրմալեանը տօնի կապակցութեամբ շնորհաւորեց բոլոր ներկաներին. «Յարգելի՛ բարեկամներ, ցանկանում եմ ձեզ շնորհաւորել այս գեղեցիկ օրուայ առթիւ: Մաղթում եմ, որ մեր երկիրը մնայ այսպէս հզօր եւ բարգաւաճ: Հայ ժողովուրդը աշխատասէր է, արժանի է բոլոր բարիքներին: Մենք պէտք է միշտ յիշենք մեր պատմական արմատների մասին՝ պահպանելով մեր էթնիկ ինքնութիւնը, սէր փոխանցենք մեր երկրին եւ սովորոյթները՝ մեր երեխաներին»:

Հարաւային դաշնային շրջանում ՀՀ հիւպատոս Վարդան Ասոյեանը նշեց. «Հայստանը բազմաթիւ խնդիրների եւ ցնցումների միջով է անցել: Այժմ երկիրն ակտիւօրէն զարգանում է բոլոր ուղղութիւններով: Սիրելի՛ բարեկամներ, շնորհաւորում եմ ձեզ նշանակալի օրուայ կապակցութեամբ»:

Քաղաքապետի՝ Սերգէյ Գորբանի անունից շնորհաւորանքներով հանդէս եկաւ Վիկտոր Բերեժնոյը: Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եւ Եւրոպայի յունահռոմէական ըմբշամարտի երկակի չեմպիոն, Ռոստովի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, Օրէնսդիր ժողովի պատգամաւոր Վարդերես Սամուրգաշեւը իր հերթին իր գոհունակութեան եւ շնորհաւորանքի խօսքերը  ուղղեց ներկաներին. «Ընկերնե՛ր, Հայաստանն արդէն 25 տարի է՝ անկախ պետութիւն է: Շատ հպարտ եմ, որ տարբեր բնոյթի մրցումներում հենց մեր մարզիկներն են զբաղեցնում մրցանակային տեղեր: Հենց Արթուր Ալեքսանեանն է նուաճել առաջին ոսկեմեդալը Հայաստանի համար Ռիոյում կայացած օլիմպիական խաղերին, որտեղ հանդիսաւորութեամբ ամբողջ աշխարհի առջեւ հնչեց անկախ երկրի օրհներգը»:

Նշենք, որ միջոցառմանը ներկայ էին նաեւ Միասնիկովի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կիլաֆեանը, Ռոստովի մարզի Օրէնսդիր ժողովի կոմիտէի՝ կանոնակարգի գծով նախագահ Նիկոլայ Շեւչենկօն: Տօնի շրջանակներում Ռոստովի բնակիչները պարգեւատրուել են պատուագրերով, Հայաստանի մշակոյթի եւ աւանդոյթների պահպանման համար մեդալներով:

Միջոցառմանը մասնակցեցել են նաեւ Դոնի 16 ազգային համայնքների նախագահներ, ինչպէս նաեւ Ռոստովի շրջանային ադրբեջանական ազգային-մշակութային ինքնավարութեան նախագահ Վագիֆ Մուստաթաեւը, եւս ներկայ է գտնուել եւ շնորհաւորել հայ ժողովրդին:

Այնուհետեւ միջոցառման պաշտօնական մասին հետեւել է տօնական համերգ: Մասնակցել են բազմաթիւ վոկալային եւ պարային խմբեր՝ Ռոստովի մարզային ֆիլհարմոնիայի «Դոն» ռուսական ժողովրդական գործիքների նուագախումբը՝ Գրիգոր Խուրդոյեանի գլխաւորութեամբ, Դոնի հայերի «Անի» համոյթը՝ Գրիգորի Խաթլամաջեանի ղեկավարութեամբ, Ալեքսան Սաղաթելեանի դուդուկի և կլարնետի խումբը, Արմէն Երիցեանի ղեկավարած «Բառակուդա» պրոդյուսերական կենտրոնը, «Ախթամար» մանկական պարային համոյթը, Սոնիա Քալաֆեանի «Յոյսի աստղ» երգի եւ պարի համոյթը, «Արեւիկ» էստրադային համոյթի աւագ եւ կրտսեր կազմերը՝ Արմինէ Սագերտեանցի ղեկավարութեամբ:  Միջոցառմանը մասնակցել են նաեւ աճպարարներ Վարդան Ամիրեանը եւ նրա կինը՝ Արեւիկ Յարութիւնեանը:

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 25-րդ տարելիցի տօնակատարութիւնը աւարտուել է 2010 թ. Եւրատեսիլին Հայաստանի մասնակից Եւա Ռիւասի «Հայաստան» երգով:

Յաւելենք, որ լայնածաւալ միջոցառումը կազմակերպել է «Դոնի Նախիջեւանի հայկական համայնք» ՌՄՀԿ-ն՝ անձամբ նրա ղեկավար Յարութիւն Սուրմալեանը: 

 


Վերադառնալ