Ս.թ. Հոկտեմբեր 13-14-ը Երեւանի պետական համալսարանում  տեղի կ'ունենայ Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան Հայկական համայնքների բաժանմունքի հետ համատեղ Սփիւռքագիտութեան ամբիոնի կազմակերպած «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹԵԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓԻՒՌՔԸ» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը:  Գիտաժողովի հիմնական նպատակը Ռուսաստանի հայկական սփիւռքի արդի փուլի համայնապատկերիկազմակերպական կառուցուածքիազգային ինքնութեան պահպանութեան մարտահրաւէրներիսփիւռքայնացման արդի միտումների եւ Հայաստանի Հանրապետութեան հետ ռուսահայութեան կապերի վերաբերեալ քննարկումն էառկայ գիտական հետազօտութիւնների համախմբումըինչպէս նաեւ Ռուսաստանի հայերի խնդիրներով զբաղուող ՀՀ եւ արտերկրի գիտնականների միջեւ երկխօսութեան խրախուսումը:

Գիտաժողովի թեմաներն են.

  1. ՌԴ հայութիւնն արդի փուլում. համայնապատկեր,
  2. ՌԴ հայկական համայնքների կազմակերպական կառուցուածքը,
  3. «Նոր Սփիւռք» եւ «աւանդական սփիւռք». նմանութիւններ եւ տարբերութիւններ,
  4. Հայաստանի Հանրապետութեան հետ կապեր,
  5. Ռուսահայութեան ինքնութեան հարցեր,
  6. ՌԴ հայկական կրթական եւ մշակութային կառոյցներ,
  7. Կրօնական կազմակերպութիւնների, հատկապես Հայ առաքելական եկեղեցու դերը Ռուսաստանում:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են լինելու հայերէնը, ռուսերէնը եւ անգլերէնը:

Գիտաժողովի անցկացման վայրը՝ ԵՊՀ Պալեանների անուան դահլիճ (2-րդ մասնաշէնք, 5-րդ յարկ):

Կից՝ գիտաժողովի ծրագիրը