Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

  

 

Արդէն 3-րդ օրն է Մոսկուայում ընթանում է «Հայերի ներդրումը Ռուսաստանի պատմութեան եւ մշակոյթի մէջ 18-20-րդ դդ.» միջազգային գիտաժողովը:

Արդէն իսկ նկատելի է, որ այս գիտաժողովը իւրօրինակ հարթակ է դարձել եւ հայագիտութեան զարգացման համար սա կարեւոր ձեռքբերում է՝ դիտարկուելով իբրեւ գիտապրակտիկ լուրջ քայլ հայ-ռուսական յարաբերութիւնների պատմութեան բոլոր ասպեկտների ուսումնասիրութեան համար:

Խրախուսելի է այն կարեւոր հանգամանքը, որ կազմակերպիչները ներկայացնում են Ռուսաստանի արխիւային ոլորտը, եւ համաժողովի շրջանակում վեր են հանւում երկու երկրների յարաբերութիւնների հիմքում ընկած հիմնարար փաստեր, ինչպէս նաեւ նախանշւում այն կարեւոր հիմնախնդիրները, որոնց լուծման ուղղութեամբ առաջիկայում անհրաժեշտ է կատարել գիտական հետազօտութիւններ:

Երեւանի պետական համալսարանը լինելով գիտաժողովի կազմակերպիչներից՝ իր ներկայացուցիչներն ունի անդամների կազմկոմիտեում՝ յանձինս ԵՊՀ պատմութեան ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասեանի և ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի փոխտնօրէն Մհեր Յովհաննիսեանի:

Կից՝ գիտաժողովի ծրագիրը:

 


Վերադառնալ