Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

 

Դասախոսություն ՄՊՀ Դասախոսություն ՄՊՀ Դասախոսություն ՄՊՀ
Դասախոսություն ՄՊՀ ՄՊՀ ՍՊԼ ղեկավար Օ. Սոլոպովայի հետ ՌՀՄ ՄՔԲ ղեկավար Շ. Պետրոսյանի հետ

 

Հոկտեմբերի 24-29 ՀՀԻ փոխտնօրէն Մհեր ՅովհաննիսԵանի Մոսկուա կատարած այցի ընթացքում նախատեսուած շարք ծրագրերի թւում էր նաեւ տեղում գործակցային նոր կապերի հաստատումը: Այդ նպատակով Յովհաննիսեանի կողմից նախապէս բանակցութիւններ էին տարուել Մոսկուայի պետական համալսարանի Սփիւռքների պատմութեան լաբորատորիայի հետ, իսկ Հայաստանում ԵՊՀ ռեկտոր, ՀՀԻ տնօրէն Արամ Սիմոնեանի եւ Ռուսաստանի հայերի միութեան նախագահ Արա Աբրահամեանի միջեւ ընթացել էին կառուցողական քննարկումներ: Արդիւնքում կնքուեցին համաձայնագրեր ՄՊՀ Սփիւռքերի պատմութեան լաբորատորիայի ղեկավար Օկսանա Սոլոպովայի եւ Ռուսաստանի հայերի միութեան Մոսկուայի քաղաքային բաժանմունքի գործադիր խորհրդի նախագահ Շահեն Պետրոսեանի հետ: Յատկանշական է, որ Մոսկուայում պայմանագրերի կնքումից առաջ եւ յետոյ կողմերի միջեւ ամբողջացուել են գործակցութեան հիմնական ուղղութիւններն ու խնդիրները: Դրանց հիմքում ընկած են Մոսկուայում հայագիտական ուսումնասիրութիւնների որակական աճի, հայապահպանութեան գործընթացին միտուած կրթական եւ գիտագործնական արդիւնաւէտ միջոցառումների ապահովման, հայ-ռուսական յարաբերութիւնների հումանիտար ոլորտը ընդգրկող մասնագիտական աշխատանքներին նոր թափ հաղորդելու նպատակով համատեղ գործելու սկզբունքները: Ուրախալի է այն փաստը, որ ՄՊՀ գործընկերների հետ բանակցութիւնները ընթացան համալսարանական ոգուն համահունչ. առիթ ստեղծուեց ԵՊՀ ներկայացուցչի համար հանդէս գալու մասնագիտական եւ տեղեկատուական բնոյթ կրող երկու դասախօսութիւններով: Անդրադարձ կատարուեց Հայոց պատմութեան հիմնահարցերին, քննարկուեցին ԵՊՀ սփիւռքահայ ուսանողների հայագիտական մասնագիտութիւններով ուսումը շարունակելու, Սփիւռք ամառային դպրոցին մասնակցելու հնարաւորութեան խնդիրները: Լիայոյս ենք, որ Հայաստան-Սփիւռք գիտակրթական ասպարեզում ՀՀԻ տարուող աշխատանքներում այս գործակցութիւնը կ'ամրագրուի իր ուրոյն տեղով եւ նոր հորիզոններ կ'ապահովի Ռուսաստանում հայագիտութեան մեծ աւանդոյթներ ունեցող հարթակի զարգացման համար:

 

Նշենք, որ Մոսկուայում ՀՀԻ շարունակում է գործակցել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայկական թեմի Տապան թանգարանի (համակարգող՝ Աշոտ Աւետիսեան) եւ Մոսկուայի մարզային արխիւի (տնօրէն՝ Տատիանա Լիւբինա) հետ:


Վերադառնալ