Հայաստանի Հանրապետութեան գիտութիւնների ազգային ակադեմիան եւ Երեւանի պետական համալսարանը 2016 թ. նոյեմբերի 22-23-ին կազմակերպել են միջազգային գիտաժողով` «Հայոց ցեղասպանութիւնը եւ հատուցմանհիմնախնդիրը» խորագրով:

Գիտաժողովը ընթանում է ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիա՝ հետեւեալ բաժանմունքներով՝

1. Ցեղասպանութեան հետեւանքով հայ ժողովրդի կրած ֆինանսական եւ գոյքային կորուստները,

2. Ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման իրաւական խնդիրները եւ հայ ժողովրդի կրած մշակութային քաղաքակրթական կորուստները,

3. Ցեղասպանութեան հետեւանքով հայ ժողովրդի կրած ժողովրդագրական կորուստները,

4. Հայոց ցեղասպանութեան պատմագիտական խնդիրներ,

5. Հայոց ցեղասպանութեան եւ հատուցման խնդրի արտացոլումը գրականութեան մէջ:

Կից՝ գիտաժողովի ծրագիրը: