Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

  

  2016 թուականի Դեկտեմբերի 8-10-ը Երեւանի պետական համալսարանի պատուիրակութեան անդամներ ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի փոխտնօրէն, պ.գ.թ. Մհեր Յովհաննիսեանը եւ Միջազգային իրաւունքի մասնագէտ, ԵՊՀ իրաւագիտութեան ֆակուլտետի դասախօս Վլադիմիր Վարդանեանը Ռուսաստանի հայերի միութեան Մոսկուայի բաժանմունքի հրաւէրով  մասնակցեցին «Ցեղասպանութիւն. յիշողութիւն եւ յիշեցում» միջազգային գիտաժողովին, որին մասնակցում էին հիմնականում ռուսաստանեան եւ հայաստանեան տարբեր գիտական, քաղաքական կառոյցների ներկայացուցչիներ, դասախօսներ:

 Մհեր Յովհաննիսեանը ներկայացրեց գիտաժողովի հիմնական ուղղութիւնները՝ պատմական փաստերի, իրողութիւնների ներկայացումը, ցեղասպանութեան շուրջ քաղաքագիտական, իրաւական խնդիրների վեր հանումը: Գիտաժողովի հիմնական առանձնայատկութիւնը մասնակիցների մեծ մասի ելոյթների՝ պատմական անցեալի որոշ խնդիրներին նուիրուած լինելն էր: Գիտաժողովի միւս մասը նուիրուած էր Հայոց ցեղասպանութեան՝ իրաւական, քաղաքական տեսանկիւնից վերլուծութեանը, ինչպէս նաեւ, վեր հանելով ցեղասպանութեան հետեւանքների, հնարաւոր յաղթահարման ուղիների եւ ապագայ անելիքների շուրջ տարուելիք աշխատանքները, սոցիալ-հոգեբանական մի շարք հարցերին պատասխաններ տալուն:
 «Նշենք նաեւ, որ գիտաժողովը ընթացաւ առաւել դիտարկումների, քննարկումների մթնոլորտում, ի հարկէ, եղան նաեւ հակասական տեսակետներ, բայց հնարաւորութիւն  ստեղծուեց քննարկելու եւ մատնանշելու այն հիմնական խնդիրները, որոնք միտուած էին ցեղասպանութեան խնդրի շուրջ ներկայ եւ ապագայ անելիքներին: 
 Մոսկուա այցի միւս հիմնական նպատակն այն էր, Մ. Յովհհանիսեանը եւ Մոսկուայի հայ համայնքի ղեկավար Շահէն Պետրոսեանը իրականացրին Մոսկուայի հայ համայնքի եւ ԵՊՀ-ի միջեւ նախանշուած համագործակցութեան շրջանակներում ստորագրուած պայմանագրերի փոխանակում, ապա նաեւ տեղի ունեցաւ յետագայ համագործակցութեան հնարաւոր եզրերի քննարկում: «Պէտք է նշել, որ այցի ընթացքում նախ հնարաւորութիւն ստեղծուեց աւելի մօտիկից ծանօթանալու եւ շփուելու Մոսկուայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ծանօթանալու համայնքում տիրող իրավիճակին, առկայ խնդիրներին: Նախանշուեցին մի շարք հարցեր, որոնք համատեղ պէտք է ամբողջացնել, համաձայնեցնել եւ ներկայացնել համալսարանի ղեկավարութեանը՝ արդէն որպէս մէկ ամբողջական տարեկան վերջնական  ծրագրային փաթեթ»,- նշեց Մ. Յովհաննիսեանը: 
 Հանդիպման շրջանակներում տեղի ունեցաւ մասնագիտական գրականութեան նուիրատւութիւն, որոնք Յովհաննիսեանի փոխանցմամբ պարբերական բնոյթ կը կրեն եւ օգտակար կը լինի համայնքի համար: Տեղի ուենցաւ նաեւ քննարկում, որի ընթացքում բարձրացուեցին «Սփիւռք ամառային դպրոց 2017 թ.»-ի ընթացքում համայնքի ակտիւ մասնակցութեան խնդրի վերաբերեալ մի շարք հարցեր:
 Այնուհետեւ այցի շրջանակներում Վլադիմիր Վարդանեանը համայնքում հանդէս եկաւ մի շարք դասախօսութիւններով, որոնք վերաբերում էին Հայոց ցեղասպանութեան իրաւական և քաղաքագիտական հիմնահարցերի: 
 

Վերադառնալ