Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել
Ձախից՝ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի  փոխտնօրեն, պ.գ.թ.,  Մհեր Հովհաննիսյանը, աջից՝ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը
 
Սոյն թուականի Մարտի 20-ին Երեւանի պետական համալսարանի Պալեանների անուան դահլիճում մեկնարկեց Հայաստանի պատմագէտների միութեան կողմից կազմակերպուած «Պատմագէտների դպրոց 2017» մասնագիտական հնգօրեայ դպրոցը: Նշենք, որ պատմագէտի կրթութեամբ բակալաւրի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի մասնակիցները այս օրերի ընթացքում հնարաւորութիւն կը ստանան լսելու  ոլորտի  մասնագէտների դասախօսութիւնները:
 Դպրոցի բացմանը ներկայ էին ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանը եւ Հայաստանի պատմագէտների միութեան գործադիր տնօրէն, ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի փոխտնօրէն, պ.գ.թ. Մհեր Յովհաննիսեանը, :
 Բացման խօսքով հանդէս եկաւ Մ. Յովհաննիսեանը, ով խօսեց դպրոցի նպատակների, իրենց առջեւ դրուած խնդիրների մասին: «Դասընթացը նպատակ ունի թիրախային դասախօսութիւնների միջոցով զարգացնել ապագայ պատմագէտների մասնագիտական հմտութիւնները, նպաստել մասնագիտական զարգացմանը՝ լսարանային ձեւաչափից եւ դասախօսական չափանիշներից դուրս: Ցաւօք սրտի, այն մշակոյթը, որ ժամանակին եղել է սեմինարիների, բաց քննարկումների տեսքով, այսօր գրեթէ բացակայում է, եւ «Հայաստանի պատմագէտների  միութիւն» ՀԿ-ն իր առջեւ խնդիր դրեց լրացնելու այդ բացը՝ նպատակ ունենալով դառնալ հայ պատմագէտների դաշտի միաւորիչ կառոյց: Պէտք է նշեմ, որ «Հայաստանի պատմագէտների միութիւն» ՀԿ-ն գործում է 2016 թուականից: ՀԿ-ն ունի իր պաշտօնական կայքը՝ հaa.am: 2016 թուականից առ այսօր ՀԿ-ին անդամակցում են 90-ից աւելի ոլորտի մասնագէտներ, ովքեր  հաւատում են, որ մենք կարող ենք միասնական աշխատել ու մասնագիտական ոլորտում լուրջ առաջընթաց գրանցել»,-նշեց Մ. Յովհաննիսեանը:
 Նա նաեւ հորդորեց մասնակիցներին լինել ակտիւ, կատարել քննարկումեր դասախօսների հետ, բարձրաձայնել իրենց յուզող խնդիրները, առաջարկել լուծումների իրենց տեսլականը:
 Աշոտ Մելքոնեանն էլ իր հերթին ողջունեց մասնակիցների դասընթացին իրենց ցուցաբերած հետաքրքրութեան եւ մասնակցութեան համար: Նշեց, որ զանազան ձեւաչափերով երլոյթներ ունեցել է ուսանողութեան առջեւ, բայց հաղորդակցուելու օնլայն  ձևաչափով առաջին անգամ է ելոյթ ունենում: Նա բարձր գնահատեց նման հնարաւութիւնը, կարեւորեց դասընթացը, քանի որ պատմագէտի մասնագիտութիւնը մեծ նշանակութիւն ունի գիտաքաղաքական առումով: Առանց հասարակութիւն եւ պատմաբաններ փոխադարձ կապի, առանց գաղափարական խնդիրների առաջադրման եւ լուծման հնարաւոր չի աշխարհաքաղաքական այս տարածաշրջանում պատկերացնել հայ ժողովրդի գոյատեւման հնարաւորութիւնը: Այնուհետեւ Մելքոնեանը սկսեց իր դասախօսութիւնը, որը վերաբերում էր Հայկական պետութեան ողնաշարի՝ հայոց պետականութեան հիմնախնդրներին:
 Նշենք, որ դասընթացին օնլայն  ձեւաչափով մասնակցում են Արցախի, Վանաձորի պետական համալսարանների եւ Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճիւղի պատմագէտ ուսանողները:
 Յաւելենք, որ դասընթացի վերջում մասնակիցները կը ստանան մասնակցութեան հաւաստագիր:

 Դասընթացի շուրջ տե՛ս


Վերադառնալ