Երեւանի պետական համալսարանի Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտը 2017 թուականին եւս շարունակեց Սփիւռքում հայապահպանութեանը միտուած կրթական իր ծրագրերը: 2017 թ. Յունուարի 16-ին Սիրիայի Արաբական Հանրապետութիւնում` մասնաւորապէս Հալէպում մեկնարկեց «Հայոց պատմութեան հիմնահարցեր» հեռաուսուցման ծրագիրը մեր հայրենակիցների համար: Տեղում ծրագրի իրականացմանը իր նպաստը բերեց Համզգայինի Սիրիայի շրջանային վարչութիւնը: Մասնակցում էին 14 հալէպահայեր:

Նշենք, որ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանի կարգադրութեամբ, հալէպահայերի համար ծրագիրը իրականացուել է բացարձակ անվճար: Կարեւոր էր տեսնել, որ պատերազմական շրջանում ապրող մասնակից մեր հայրենակիցների մէջ կային ոչ միայն մասնագիտական վերաորակաւորման անհրաժեշտութեամբ պայմանաւորուած ուսուցիչներ, այլեւ հայրենի պատմութեամբ հետաքրքրուածներ: ՀՀԻ ղեկավարութիւնը չի բացառել, որ յետագայում Սիրիայից նման յայտերի դէպքում ծրագիրը կարող է նոյն սկզբունքով մատուցուել: 

Յաւելենք, որ ծրագրի շրջանակներում մասնակիցները յանձնեցին երեք առցանց քննութիւն եւ աւարտական աշխատանքների պաշտպանութիւն: Ծրագրի մասնակիցներին կը տրուեն համապատասխան վկայականներ: 

Տեսանիւթեր՝