Ս.թ. Մայիսի 31-ին տեղի ունեցաւ ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի «Ցեղասպանագիտութիւն» մագիստրոսական ծրագրի 2015-2017 ուսումնական տարուայ շրջանաւարտների մագիստրոսական թեզերի պաշտպանութիւնը: Քննութիւնն ընդունող յանձնաժողովը նախագահում էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանութեան պատմութեան բաժնի վարիչ, պ.գ.թ. դոցենտ Արմէն Մարուքեանը: Սա ծրագրի թուով երրորդ աւարտական կուրսն է: Բոլոր ուսանողներն էլ յաջող պատշպանեցին մագիստրոսական թեզը եւ ստացան բարձր գնահատականներ: Ուսանողները կը ստանան «Միջազգային յարաբերութիւններ»-ի մագիստրոսի աստիճան: Աւարտին յանձնաժողովի անդամները շնորհաւորեցին մագիստրանտներին՝ մաղթելով մասնագիտական նորանոր ձեռքբերումներ: Միւս կողմից արդէն սկսուել է ծրագրի նոր ընդունելութիւն: