Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

 

  Երեւանի պետական համալսարանի Հայագիտական հետազօտութիւների ինստիտուտի «Ցեղասպանագիտութիւն» մագիստրոսական ծրագրի ուսանողները սոյն թուականի Նոյեմբերի 21-ին հանդիպում-քննարկում ունեցան Աւստրիայից ժամանած սփիւռքահայ իրաւաբան, միջազգային օրէնքի ասպիրանտ, Հայոց ցեղասպանության փորձագէտ եւ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների գերագոյն յանձնակատարի գրասենյակի աշխատակից Գէորգ Յակոբճեանի հետ:

 Յակոբճեանն ուսանողների հետ զրուցեց իրենց աւարտական թեզիսների թեմաների ու դրանց արդիականութեան շուրջ: Տուեց մասնագիտական խորհուրդներ եւ խոստացաւ օգնել ուսանողներին  իր տրամադրութեան տակ գտնուող թեզիսների լրացուցիչ գրականութեան ցանկով:

 Տեղի ունեցաւ մտքերի փոխանակում, ինչպէս նաեւ առիթ ստեղծուեց ուսանողների համար, որպէսզի նրանք ծանօթանան Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ փոխհացուման ուղղութեամբ միջազգային ու եւրոպական ատեաններում տարուող աշխատանքներին:


Վերադառնալ