Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
...
21/12/2017 - 22:17
Աւելին
ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՒԱԳԷՏ ԳԷՈՐԳ ՅԱԿՈԲՃԵԱՆԻ ՀԵՏ
Երեւանի պետական համալսարանի Հայագիտական հետազօտութիւների ինստիտուտի «Ցեղասպանագիտութիւն» մագիստրոսական ծրագրի ուսանողները սոյն թուականի Նոյեմբերի 21-ին հանդիպում-քննարկում ունեցան Աւստրիայից ժամանած սփիւռքահայ իրաւաբան, միջազգային օրէնքի ասպիրանտ, Հայոց ցեղասպանության փորձագէտ եւ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների գերագոյն յանձնակատարի գրասենյակի աշխատակից Գէորգ Յակոբճեանի հետ:...
23/11/2017 - 11:25
Աւելին
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԳԷՏՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆ ՀԿ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Ս.թ. նոյեմբերի 9-ին Երեւանի պետական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցաւ «Հայաստանի պատմագէտների միութիւն» ՀԿ անդամների առաջին ընդհանուր համագումարը, որին բացման խօսքով հանդէս եկաւ ԵՊՀ ռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՊՄ նախագահ Արամ Սիմոնեանը:...
10/11/2017 - 16:18
Աւելին
ՄԽԻԹԱՐԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ 300-ԱՄԵԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Երեւանում տեղի ունեցաւ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամյակին նուիրուած միջոցառումների շարք:...
27/10/2017 - 17:39
Աւելին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԳԷՏՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆԸ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ Է ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԷԻՆ
Հոկտեմբերի 16-ին «Արմենպրես» լրատուական գործակալութեան մամուլի սրահում տեղի ունեցաւ «Հայաստանի պատմագէտների միութիւն» (ՀՊՄ) հասարակական կազմակերպութեան գործադիր տնօրէն, պ.գ.թ. Մհեր Յովհաննիսեանի, ՀՊՄ խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի՝ գիտակազմակերպչական հարցերով փոխտնօրէն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարէն Խաչատրեանի, ՀՊՄ խորհրդի անդամ, Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի պ.գ.թ. դոցենտ, Էդգար Յովհաննիսեանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման էր «Հայաստանի պատմագէտները միաւորուել են մէկ հարթակում»: Պատմագէտները համատեղ գործունէութեան ընթացքում արդէն յաջողութիւններ են գրանցել: Հայաստանի պատմագէտների միութիւնը դարձել է Պատմագիտութեան միջազգային կոմիտէի անդամ:...
17/10/2017 - 12:02
Աւելին
ԱՒԱՐՏՈՒԵՑ «ՍՓԻՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ 2017-Ը
 Սոյն թուականի Յուլիսի 28-ին տեղի ունեցաւ «Սփիւռք» ամառային դպրոց 2017-ի «Հայոց լեզուի արագացուած ուսուցում» եւ «Ուսուցիչների վերապատրաստում» դասընթացների փակման արարողութիւնը:...
30/07/2017 - 23:42
Աւելին
ԱՒԱՐՏՈՒԵՑԻՆ «ՍՓԻՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ 3 ԹԵՄԱՏԻԿ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
Յուլիսի 14-ին Երեւանի պետական համալսարանի մշակոյթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցաւ վեցերորդ «Սփիւռք» ամառային դպրոցի 3 դասընթացների փակման հանդիսաւոր արարողութիւնը:...
15/07/2017 - 22:43
Աւելին