Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՌՑԱՆՑ ՔՆՆՈՒԹԻՒՆԸ
Երեւանի պետական համալսարանում Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտը շարունակում է 2014 թ.  մեկնարկած «Հայոց պատմութեան հիմնահարցեր» հեռաուսուցման ծրագրի իրականացումը:...
11/04/2016 - 14:10
Աւելին
ԲԱԲԿԷՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԻ 75 ԱՄԵԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Ս.թ. Մարտի 14-ին ԵՊՀ-ի պատմութեան ֆակուլտետում տեղի ունեցաւ երջանկայիշատակ պատմաբան Բաբկէն Յարութիւնեանի 75 ամեակին նուիրուած գիտաժողով:...
14/03/2016 - 21:47
Աւելին
ՀՀԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ Բ
Ս.թ. Փետրուարի 29-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցաւ ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի գիտական խորհրդի № 2/2016 նիստը:...
29/02/2016 - 16:34
Աւելին
ԵՐԵՒԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԹԵՐԹԸ 95 ՏԱՐԵԿԱՆ Է
 Երեւանի  պետական համալսարանի «Երեւանի համալսարան» թերթը այս տարի նշում է իր յոբելեանական 95 ամեակը: ԵՊՀ գիտխորհրդի  նիստերի դահլիճում ս.թ. Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցաւ յոբելեանական միջոցառում՝ նուիրուած թերթի գործունէութեանը եւ անցած ուղու ներկայացմանը: Միջոցառմանը բացման խօսքով հանդէս եկաւ ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Արամ Սիմոնեանը: «Սրտանց շնորհաւորում եմ բոլորիս «Երեւանի համալսարան» թերթի 95 ամեակի կապակցութեամբ:...
25/12/2015 - 16:34
Աւելին
ՍՓԻՒՌՔԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Ս.թ. Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցաւ Սփիւռքի «Հայոց պատմութիւն» դպրոցական դասագրքերի պատրաստման շուրջ հերթական նիստը: Ներկայ էին ոչ միայն դասագրքերի պատրաստման հեղինակային ողջ կազմը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանի գլխաւորութեամբ, այլ նաեւ Լիբանանից ժամանած տեղի յանձնախմբի ներկայացուցիչներ Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան տնօրէն Յակոբ Հաւաթեանը եւ Արսլանեան ճեմարանի տնօրէն Տիգրան Ճինպաշեանը:...
15/12/2015 - 12:20
Աւելին
ԵՊՀ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ
Լիբանանի հայոց թեմի Ազգային առաջնորդարանի եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան համատեղ ջանքերով սոյն թուականի  Հոկտեմբերի 31-ից Նոյեմբերի 7-ը  Լիբանան են այցելել Երեւանի պետական համալսարանի  9 հոգուց բաղկացած պատուիրակութիւնը:  Ազգային առաջնորդարանի «Երջօ Սամուէլեան-Եռագոյն» սրահում Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպիսկոպոս Փանոսեանի  ջանքերով  Նոյեմբերի 2-ին տեղի ունեցաւ  հանդիպում Երեւանի պետական համալսարանի պատուիրակութեան անդամների հետ: Հանդիպմանը ներկայ էին լիբանանահայ վարժարանների տնօրէններ, համայնքի պատկան մարմինների ներկայացուցիչներ եւ այլք:...
24/11/2015 - 15:38
Աւելին
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆ ԵՊՀ ԵՒ ՌՅԱԶԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՒ
Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում (ՀՀԻ) հոկտեմբերի 28-ին Ռյազանի պետական համալսարանի Պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.դ, պրոֆեսոր Անդրեյ Մինաևը և  նույն ֆակուլտետի Համաշխարհային պատմության ու միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ պ.գ. դ., պրոֆեսոր Յուրի Լոսևը քննարկեցին ԵՊՀ-ի և ՌՊՀ-ի միջև առաջիկա  և հետագա համագործակցության ծրագրերը:...
28/10/2015 - 16:43
Աւելին