Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
ԳՈՐԾԱՐԿՎԵՑ ՀԱՅԱԶԳ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻ ԱՆԳԼԵՐԷՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Այսօր Երեւանի պետական համալսարանի Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտում տեղի ունեցաւ «Հայազգ» համացանցային հանրագիտարանի անգլերէն (en.hayazg.info) եւ հայերէն (am.hayazg.info) լեզուներով տարբերակի՝ նորացուած խմբագրակազմի հետ երկրորդ հանդիպում-քննարկումը: Հանդիպմանը ներկայ էր ծրագրի ղեկավար, ՀՀԻ փոխտնօրէն, պ.գ.թ. Մհեր Յովհաննիսեանը եւ ծրագրի պատասխանատու-խմբագիր Նինա Սեդրակեանը:...
17/03/2017 - 17:52
Աւելին
ՀՀԻ 2016 Թ. ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ՀԱՇՈՒԵՏՈՒՈՒԹԻՒՆ
 2017 թուականի Մարտի 3-ին Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցաւ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի 2016 թուականի գործունէութեան հաշուետւութեան նիստը, որը նախագահում էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանը, ներկայ էին ՀՀԻ փոխտնօրէնն ու բաժինների, լաբորատորիաների ղեկավարները:...
16/03/2017 - 16:06
Աւելին
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԱՏԼԱՍԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ
Երեւանի պետական համալսարանի Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի Բաբկէն Յարութիւնեանի անուան Հայաստանի պատմական աշխարհագրութեան եւ քարտեզագրութեան լաբորատորիայի գիտահետազօտական աշխատանքների շրջանակներում իրականացուած անգլալեզու «Հայոց ցեղասպանութեան ատլասը»՝ վերջնական քննարկումներից եւ ինստիտուտի ղեկավարութեան հաւանութեանն արժանանալուց յետոյ, արդէն պատրաստ է հրատարակութեան:...
03/03/2017 - 16:08
Աւելին
ՀՀԻ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍԱՒ ՀԱԼԷՊ
ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտը շարունակում է Սփիւռքում հայապահպանութեանը միտուած կրթական իր ծրագրերը, որոնցից առաւել առանցքային դիտարկուող հեռաուսուցման ծրագիրը Լիբանանից, Կանադայից, Ռուսաստանից զատ նոր սահմաններ է հատում:...
17/02/2017 - 22:51
Աւելին
ՀՀԻ ԱՄՓՈՓԻՉ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Դեկտեմբերի 21-ին Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցաւ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի (ՀՀԻ) 2016 թ. գործունէութիւնն ամփոփող ասուլիս: Խօսելով ինստիտուտի 7-ամեայ գործունէութեան մասին՝ ՀՀԻ փոխտնօրէն, պ.գ.թ. Մհեր Յովհաննիսեանը ներկայացրեց հայագիտութեան տարբեր ճիւղերում ինստիտուտի կողմից իրականացուած գիտահետազօտական, հրատարակչական գործունէութիւնը, ինպէս նաեւ ներկայացրեց ապագայ ծրագրերը:...
21/12/2016 - 16:14
Աւելին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄՈՍԿՈՒԱՅՈՒՄ
2016 թուականի Դեկտեմբերի 8-10-ը Երեւանի պետական համալսարանի պատուիրակութեան անդամներ ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի փոխտնօրէն, պ.գ.թ. Մհեր Յովհաննիսեանը եւ Միջազգային իրաւունքի մասնագէտ, ԵՊՀ իրաւագիտութեան ֆակուլտետի դասախօս Վլադիմիր Վարդանեանը Ռուսաստանի հայերի միութեան Մոսկուայի բաժանմունքի հրաւէրով  մասնակցեցին «Ցեղասպանութիւն. յիշողութիւն եւ յիշեցում» միջազգային գիտաժողովին, որին մասնակցում էին հիմնականում ռուսաստանեան եւ հայաստանեան տարբեր գիտական, քաղաքական կառոյցների ներկայացուցչիներ, դասախօսներ:...
12/12/2016 - 16:18
Աւելին
ՀՀ-ՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻԱԶՕՐ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ԵՊՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՕՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
 Սոյն թուականի Դեկտեմբերի 6-ին ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտ այցելեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Գիորգի Սագանելիձէն կնոջ՝ Եկատերինէ Բաքրաձէի եւ դեսպանատան աւագ խորհրդական Նինօ Ափցիաուրիի հետ:...
09/12/2016 - 16:40
Աւելին