Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Մեր մասին >> Հայագիտության հարցեր

 

«Հայագիտության հարցեր» հանդեսը ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական պարբերականն է: Հրատարակվում է 2014 թվականից Երևանում: Հանդեսում տպագրվում են ԵՊՀ-ում և հանրապետության այլ գիտակրթական հաստատություններում կատարվող հայագիտական աշխատանքները: Աշխատակցում են նաև ՀՀ գիտական հաստատությունների, Սփյուռքի և արտերկրի ճանաչված գիտնականներ: Տպագրվում է տարեկան երեք անգամ` 16 մամուլ ծավալով:

 Հանդեսը բաղկացած է «Հոդվածներ», «Հրապարակումներ», «Գրախոսություններ», «Գիտական կյանք» բաժիններից:

 Նախքան տպագրության ուղարկելը կատարվում է գրախոսման, խմբագրման, տարբեր աղբյուրների հետ համադրման, սրբագրման մանրակրկիտ աշխատանք: Ըստ այդմ` այն հրապարակումները, որոնք չեն համապատասխանում հանդեսի սահմանած գիտական չափանիշներին ու պահանջներին, տեղ չեն գտնում պարբերականում: 

Գլխավոր խմբագիր՝ Սիմոնյան Ա. Հ.
Խմբագրական խորհուրդ՝

Ավագյան Ա. Ա.                      Հովհաննիսյան Մ. Ս.
Ավետիսյան Լ. Վ. (գլխավոր    Հովսեփյան Լ. Ս.
խմբագրի տեղակալ)              Ղարիբյան Ա. Ա.
Ավետիսյան Հ. Գ.                    Մարգարյան Հ. Գ.
Ավետիսյան Յու. Ա.                Մինասյան է. Գ.
Բայրամյան Հ. Ս.                   Մուրադյան Ս. Պ.
Բարդակչյան Գ. Պ. (ԱՄՆ)       Պողոսյան Վ. Ա. (պատասխանատու
Դեդեյան ժ. (Ֆրանսիա)          քարտուղար)
Դրոսթ-Աբգարյան Ա. Գ.          Սայադով Ս. Մ. (Ռուսաստան)
(Գերմանիա)                           Աաֆարյան Ա. Վ
Զաքարյան Ս. Ա.                    Տագեսյան Ա. (Լիբանան)
Հայրունի Ա. Ն.

   Հոդվածները ներկայացնել էլեկտրոնային կրիչով (տեքստը՝ Word, նկարներր՝ TIFF կամ բարձրորակ JPG)։ Հիմնական լեզուն հայերենն է, ընդունվում են նան ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն հոդվածներ, որոնք պետք է ունենան ամփոփում (հայերեն տեքստի դեպքում՝ անգլերեն, այլ լեզուների դեպքում՝ հայերեն, շուրջ 300 բառ)։

   Չափանիշներն են՝

1.Տառատեսակը հայերեն՝ Sylfaen, այլ լեզուներինը՝ Times New Roman։

2.Տառաչափը՝ 12, միջտողային բացատը՝ 1.5։

3.Հոդվածի սկզբում դրվում է հեղինակի անուն, ազգանունր (գլխատառերով), վերնագիրը (գլխատառերով), հոդվածի վերջում նշվում է հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնր, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի անվանումը (հեռախոսահամարը և էլ. փոստի անվանումը տպագրվում են հեղինակի համաձայնությամբ)։

4.Հղումներր տրվում են տողատակում՝ աճման կարգով, տառաչափր՝ 10, նշվում է աղբյուրի հեղինակը, վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում՝ նան համարը) և էջը:

5.Տալ բանալի բառեր հայերեն, ռուսերեն և անգլերեն։

 Հոդվածներր ներկայացնել՝ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ, 511 սենյակ, «Հայագիտության հարցեր» հանդեսի խմբագրություն (info@armin.am) :