Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Մեր մասին >> ՀՀԻ պատմությունը

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ  

 


   Երևանի պետական համալսարանի հիմնադրման առաջին իսկ տարիներից, բնագիտական և հասարակական գիտությունների հետ մեկտեղ, մեծ թափ է հաղորդվել նաև հայագիտական ուսումնասիրություններին:
   Երևանի պետական համալսարանում հայագիտության զարգացմանը նոր թափ հաղորդելու մտահոգությամբ 1968 թ. առաջադրվեց հատուկ գիտահետազոտական լաբորատորիա ստեղծելու գաղափարը: Ինչն էլ ի կատար ածվեց  ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամներ Մ. Ներսիսյանի և Էդ. Աղայանի գործադրած ջանքերի շնորհիվ:
   Նորաստեղծ լաբորատորիան համակարգելու էր ոչ միայն կազմակերպական, այլև գիտահետազոտական աշխատանքները հումանիտար այն ֆակուլտետներում, որտեղ մշակվում էին հայագիտական թեմաներ: Հետագայում լաբորատորիան վերանվանվեց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնի, որի գործունեության ընթացքում հսկայական աշխատանք կատարվեց:
    Հրատարակվել և վերահրատարակվել են  հայագիտության տեսանկյունից մեծ արժեք ներկայացնող բազմաթիվ աշխատություններ: Հայագիտական կենտրոնի հիմքի վրա 2008 թ. հուլիսի 10-ին ԵՊՀ գիտական խորհրդի կողմից ստեղծվեց Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, որտեղ ներառվեցին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնը, հնագիտական հետազոտությունների, Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիաները, հայ-վրացական կապերի կենտրոնը և հայ-օսմանական առնչությունների բաժինը:

  
     Նորաստեղծ ինստիտուտի առջև խնդիր դրվեց հետազոտությունների հիմնական առանցքը դարձնել հետևյալ ուղղությունները.  

-Հայ հնագիտությունը (Հնագիտական հետազոտությունների լաբորատորիա),  

-Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությունը, պատմագրությունը և մատենագիտությունը (Ցեղասպանագիտության բաժին),  

-Հայ-օսմանական առնչությունները (Հայ-օսմանական առնչությունների բաժին),  

-Հայ-վրացական կապերը (Հայ-վրացական առնչությունների բաժին),  

-Հայագիտական պատմագիտական և աղբյուրագիտական ժառանգության ուսումնասիրությունը (Հայոց պետականության պատմության հիմնահարցերի հետազոտության բաժին),   

-Վիրտուալ (էլեկտրոնային-համացանցային) հայագիտությունը (Վիրտուալ  հայագիտության և տեղեկատվության բաժին)  

-Հայաստանի պատմական աշխարհագրության, քարտեզագրության ուսումնասիրությունը  (Բաբկեն Հարությունյանի անվան Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիա
-հայ-քրդական առնչությունները (Հայ-քրդական առնչությունների բաժին)

     Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը:

 

 

Տես ավելին՝

  ԵՊՀ ռեկտոր Մկրտիչ Ներսիսյանի` hայագիտության կենտրոնի հիմնադրման մասին 1968 թ. <<Հայրենիքի Ձայն>> շաբաթաթերթին տված հարցազրույցը:

 

 «Քաղվածք Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի 2008 թ.-ի հուլիսի 10-ի թիվ 6 նիստի արձանագրությունից»:

 

«Քաղվածք Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի 2009թ.-ի փետրվարի 26-ի թիվ 2 նիստի արձանագրությունից»:

 

«Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կանոնադրություն»: