Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Մեր մասին >> Հայագիտութեան Հարցեր

 

«Հայագիտութեան հարցեր» հանդէսը ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի գիտական պարբերականն է: Հրատարակւում է 2014 թուականից Երեւանում: Հանդէսում տպագրվում են ԵՊՀ-ում և հանրապետության այլ գիտակրթական հաստատություններում կատարուող հայագիտական աշխատանքները: Աշխատակցում են նաեւ ՀՀ գիտական հաստատութիւնների, Սփիւռքի եւ արտերկրի ճանաչուած գիտնականներ: Տպագրւում է տարեկան երեք անգամ` 16 մամուլ ծաւալով:

 Հանդէսը բաղկացած է «յօդուածներ», «Հրապարակումներ», «Գրախօսութիւններ», «Գիտական կեանք» բաժիններից:

 Նախքան տպագրութեան ուղարկելը կատարւում է գրախօսման, խմբագրման, տարբեր աղբիւրների հետ համադրման, սրբագրման մանրակրկիտ աշխատանք: Ըստ այդմ` այն հրապարակումները, որոնք չեն համապատասխանում հանդէսի սահմանած գիտական չափանիշներին ու պահանջներին, տեղ չեն գտնում պարբերականում: 

Գլխաւոր խմբագիր՝ Սիմոնեան Ա. Հ.
Խմբագրական խորհուրդ՝

Աւագեան Ա. Ա.                       Յովհաննիսեան Մ. Ս.
Աւետիսեան Լ. Վ. (գլխավոր     Հովսէփեան Լ. Ս.
խմբագրի տեղակալ)               Ղարիբեան Ա. Ա.
Աւետիսեան Հ. Գ.                     Մարգարեան Հ. Գ.
Աւետիսեան Եու. Ա.                 Մինասեան է. Գ.
Բայրամեան Հ. Ս.                    Մուրադեան Ս. Պ.
Բարդակչեան Գ. Պ. (ԱՄՆ)        Պօղոսեան Վ. Ա. (պատասխանատու
Դեդէեան ժ. (Ֆրանսա)            քարտուղար)
Դրոսթ-Աբգարեան Ա. Գ.          Սայադով Ս. Մ. (Ռուսաստան)
(Գերմանիա)                           Աաֆարեան Ա. Վ
Զաքարեան Ս. Ա.                    Տագեսեան Ա. (Լիբանան)
Հայրունի Ա. Ն.

   Յօդուածները ներկայացնել ելեկտրոնային կրիչով (տեքստը՝ Word, նկարներր՝ TIFF կամ բարձրորակ JPG)։ Հիմնական լեզուն հայերէնն է, ընդունւում են նան ռուսերէն, անգլերէն, ֆրանսերէն, գերմաներէն յօդուածներ, որոնք պէտք է ունենան ամփոփում (հայերէն տեքստի դէպքում՝ անգլերէն, այլ լեզուների դեպքում՝ հայերէն, շուրջ 300 բառ)։

   Չափանիշներն են՝

1.Տառատեսակը հայերէն՝ Sylfaen, այլ լեզուներինը՝ Times New Roman։

2.Տառաչափը՝ 12, միջտողային բացատը՝ 1.5։

3.Յօդուածի սկզբում դրւում է հեղինակի անուն, ազգանունը (գլխատառերով), վերնագիրը (գլխատառերով), յօդուածի վերջում նշւում է հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտօնր, հեռախօսահամարը եւ ելեկտրոնային փոստի անուանումը (հեռախօսահամարը եւ ել. փոստի անուանումը տպագրւում են հեղինակի համաձայնութեամբ)։

4.Յղումներր տրւում են տողատակում՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, նշւում է աղբիւրի հեղինակը, վերնագիրը, հատորը, հրատարակութեան տեղը, տարեթիւը (մամուլի դէպքում՝ նան համարը) եւ էջը:

5.Տալ բանալի բառեր հայերէն, ռուսերէն եւ անգլերէն։

 Յօդուածները ներկայացնել՝ ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտ, Ալեք Մանուկեան 1, ԵՊՀ 2-րդ մասնաշէնք, 5-րդ յարկ, 511 սենեակ, «Հայագիտութեան հարցեր» հանդէսի խմբագրութիւն (info@armin.am) :