Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

 

 

     Ս. թ. Ապրիլի 19-ին ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտում տեղի ունեցաւ համահայագիտական նիստ` «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայութեամբ: Բացման խօսքով հանդէս եկաւ Ակադեմիայի հայագիտութեան եւ հասարակական գիտութիւնների բաժանմունքի նախագահ Եուրի Սուվարեանը, խօսեց բաժնի ծաւալած գործունէութեան մասին՝ շեշտադրելով Հայոց ցեղասպանութեան հիմնախնդիրներն ու այդ ուղղութեամբ հրատարակուած գրականութիւնը, ինչպէս նաեւ անդրադարձաւ հայոց լեզուի դաշտում բարբառային հետազօտութիւնների ու արեւմտահայերենի պահպանման շուրջ տարուած ուսումնասիրութիւններին: Ապա խօսեց գիտական դաշտում առկայ խնդիրների մասին՝ նշելով Հանրապետութեան հայագիտական տարբեր կենտրոնների միջյարաբերութիւնների թերութիւնների ու սփիւռքեան հիմնարկների հետ համագործակցութեան մասին, դիտարկելով Հայոց պատմութեան կարեւորութիւնը համաշխարհային պատմութեան համապատկերում: Սուվարեանն իր ելոյթն աւարտելուց յետոյ բեմ հրաւիրեց Ակադեմիայի պատմութեան ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանին, ով բարձրաձայնեց մի շարք կարեւոր աշխարհաքաղաքական թեմաներ՝ յիշեցնելով 1920-1930-ական թուականներին Թուրքիայում տեղի ունեցած քրդական ապստամբութիւնների մասին. «Հայոց ցեղասպանութեան փոխհատուցումը պէտք է աւելի ակտիւօրէն բարձրաձայնենք մեր ակադեմիական շրջանակներում, այլապէս ապագայում կարողենք յայտնուել մեր Հանրապետութեանը կից Քուրդիստանի առաջ»: Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի տնօրէն Պավել Աւետիսեանի եւ այլոց հանդէս գալուց յետոյ նիստի առաջին կէսն աւարտուեց: 

Նիստի երկրորդ մասը բաղկացած էր երեք գիտական զեկոյցներից, որոնցից երկրորդը նուիրված էր ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի գործունէութեանը՝ հիմնադրումից (2008 թ.) մինչ այժմ:   Ինստիտուտի մասին զեկոյցով հանդէս եկաւ Ակադեմիայի թղթակից անդամ, ԵՊՀ ռեկտոր և ՀՀԻ տնօրէն Արամ Սիմոնեանը՝ ներկայացնելով ինստիտուտի գործող 8 բաժինների առաքելութիւնը, համացանցային գործունէութիւնը, կրթական ծրագրերի ու Սփիւռք-Հայրենիք փոխյարաբերութիւնների ուղղութեամբ ծաւալուած աշխատանքները, ինչպէս նաեւ անդրադարձաւ մօտ ապագայում բացուելիք 3 նոր բաժիններին գործունէութեանը:

 

 


Վերադառնալ