Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

 

        Ս.թ. ապրիլի 22-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի  գիտական խորհրդի № 3/2016 նիստը: Բացման խոսքով հանդես եկավ տնօրեն Արամ Սիմոնյանը: Օրակարգում ընդգրկված էին ՀՀԻ 2016 թ. գործունեության ծրագրի նախագծի հաստատման, Հայ-վրացական առնչությունների բաժնի վարիչ գիտ. աշխատող պ.գ.թ. Ռուզաննա Հարությունյանի «Հայկական սկզբնաղբյուրները Վրաց թագավորության մասին (5-10-րդ դարեր)» նյութերի քրեստոմատիական ժողովածուի տպագրության երաշխավորման և ընթացիկ այլ հարցեր:  

Ներկայացնելով օրակարգը՝ Սիմոնյանը ընդգծեց տարեկան նոր ծրագրերի մշակման հարցում ինստիտուտի որդեգրած կիրառական նշանակության հետազոտական ուղղվածության սկզբունքների պահպանման կարևորությունը: Ինստիտուտի բոլոր բաժինների ներկայացուցիչները հանդես եկան զեկույցներով՝ ներկայացնելով բաժինների 2016 թ. հետազոտության հայցվող ծրագրերը: Առանձին դիտարկումներից հետո ՀՀԻ 2016 թ. գործունեության ծրագրային նախագիծը հաստատվեց:  

Երաշխավորության ներկայացված քրեստոմատիական ժողովածուի շուրջ զեկուցումով հանդես եկավ  Հայ-վրացական առնչությունների բաժնի վարիչ բ.գ.թ. Հրաչիկ Բայրամյանը: Հնչեցված առանձին կարծիքները ի մի բերելով՝ Ա. Սիմոնյանը հարցը քվեարկության դրեց, որը միաձայն հաստատվեց:

 


Վերադառնալ