Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել
ՀՀԻ փոխտնօրեն Մ. Հովհաննիսյան    ՀՀԻ ցեղասպանագիտության բաժնի ղեկավար Վ. Պողոսյան
 ՀՀԻ հայ-օսմանական առնչությունների բաժնի գիտ. աշխ. Ա. Սաֆարյան   ՀՀԻ հնագիտական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Հ. Ավետիսյան 

 

Ս.թ. Փետրուարի 29-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցաւ ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի գիտական խորհրդի № 2/2016 նիստը: Օրակարգային հարցերում ընդգրկուած էին ՀՀԻ 2015 թ. գործունէութեան հաշուետւութեան, ՀՀԻ իրականացուելիք գիտաժողովների եւ գիտակրթական այլ կառոյցների կազմակերպած գիտաժողովներին մասնակցութեան, ՀՀԻ ասպիրանտական տեղերի յատկացման, Հնագիտութեան լաբորատորիայի աւագ գիտ. աշխատող պ.գ.թ. Տ. Վարդանեսովայի «Культура хачкаров IX-XIII вв. Арагацотна и Котайка» մենագրութեան տպագրութեան երաշխաւորման եւ այլ թեմաներ: Զեկուցեցին ՀՀԻ փոխտնօրէն Մհեր Յովհաննիսեանը, Հնագիտութեան լաբորատորիայի ղեկավար Հայկ Աւետիսեանը, դիտարկումներով ու հարցադրումներով հանդէս եկան ՀՀԻ ցեղասպանագիտութեան բաժնի ղեկավար Վարուժան Պօղոսեանը, հայ-օսմանական առնչութիւնների բաժնի ղեկավար Լուսինէ Սահակեանը, աւագ գիտ. աշխատող Ալեքսանդր Սաֆարեանը՝ առաջադրելով խնդիրներ, որոնք ԵՊՀ ռեկտոր, ՀՀԻ տնօրէն Արամ Սիմոնեանի հաւաստմամբ կարճ ժամանակում լուծումներ են պահանջում: Քննարկման ներկայացրած թեմաներն ու խնդիրները իրենց լուծումը կը գտնեն եւ հաստատման կը ներկայացուեն ՀՀԻ գիտական խորհրդի յաջորդ նիստին:

 


Վերադառնալ