ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀանրագիտարանՀայկական լեռնաշխարհ
Դիտումներ - 876
ՏեսաֆիլմերՀՀԻ-ի ձևավորման պատմությունը
Դիտումներ - 97
ՔարտեզներՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՅՔԱՐԸ ՀՌՈՄԻ ԴԵՄ Ք.Ա. 1-ԻՆ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ: ԱՐՏԱՎԱԶԴ Բ 55-34
Դիտումներ - 2
Մեր մասին >> Կանոնադրություն

 

 ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ  

 

 

                                                                        2009Թ. ՓԵՏՐՎԱՐ 26-Ի ԹԻՎ 2  ՆԻՍՏՈՒՄ

 

 

                                                             

 

 

ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ, ՌԵԿՏՈՐ

 

 

 

 

 

 

 

 

                                                                                              Ա. Հ. ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

 

 

                                                                                  ”26 “   ՓԵՏՐՎԱՐԻ 2009Թ.

 

 

   
 
 
 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ

 

 

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ

 

 

  
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1.1 Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտը (այսուհետ`Ինստիտուտ) Երևանի պետական համալսարանի (այսուհետ` ԵՊՀ) կառուցվածքային ստորաբաժանում է,որը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ԵՊՀ-ի և սույն կանոնադրությանը համապատասխան:
 
1.2 Ինստիտուտի իրավաբանական (փոստային) հասցեն է` 0025, ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք:
          
2. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
 
2.1 Ինստիտուտի հիմնական խնդիրներն են`
 
ա)  Հայագիտության հիմնարար, տեսական և մեթոդաբանական կարևորագույն խնդիրների լուծումը, հայագիտական դպրոցների փորձի ուսումնասիրումը և նոր դպրոցի հիմնումը:
    
բ) Հայագիտության և հատկապես քաղաքական Հայագիտության գերակա ուղղությունների զարգացումը:
 
գ) Հայագիտության հաջող զարգացումն ապահովող հրատարակչական բազայի ստեղծումը:
 
դ) Կիրառական բնույթի հայագիտական  հետազոտություններից ստացված արդյունքների արդյունավետ օգտագործումը տեղեկատվական,գաղափարախոսական և քաղաքական հարթություններում:
   
ե) Հայաստանի Հանրապետության և հայության հոգևոր-մշակութային անվտանգության ու մրցակցունակության ապահովման նպաստելը` իրականացվող համակարգված գործառույթների միջոցով:
 
2.2 Ինստիտուտի բովանդակային բնույթի հիմնական գործառույթներն են`
 
ա) Հայագիտության արդի վիճակի մոնիտորինգը` ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում:
 
բ) Հայ ազգային ինքնության խնդրի ուսումնասիրությունը:
 
գ) Հայոց պետականության, Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության, պատմագրության և մատենագիտության հիմնախնդիրների վերլուծությունը:
 
դ) Հայագիտության դասականների, հայ և օտարազգի հայագիտական` պատմագիտական, իրավագիտական, սոցիոլոգիական և գրականագիտական ժառանգության ուսումնասիրությունը:
 
ե) Հայ ժողովրդի հոգեկերտվածքի, արժեքային համակարգի, սոցիալական կառույցի ու սոցիալական շերտերի դինամիկ բնութագրիչների և առանձնահատկությունների ուսումնասիրությունն ու գնահատումը` համաձայն միջազգային չափանիշների:
 
զ) Սփյուռքի քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային ներուժի ուսումնասիրությունը:
 
2.3 Ինստիտուտի կազմակերպչական հիմնական գործառույթներն են`
 
ա) ԵՊՀ-ում իրականացվող հայագիտական հետազոտությունների համակարգումը:
 
բ) Հայագիտական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումն` նախ և առաջ ասպիրանտուրայի և հայցորդական համակարգի միջոցով:
 
գ) Հայագիտության արդյունավետ զարգացումն ապահովող կադրային անհրաժեշտ քաղաքականության մշակումն ու իրագործումը:
 
դ) Արտասահմանում գործող հայագիտական կենտրոնների հետ համագործակցության աշխուժացումն, ընդլայնումն ու հստակեցումը:
 
ե) Արտերկրի հայագիտական կենտրոնների հետ համատեղ գիտական,հետազոտական ծրագրերի իրականացումը:
 
զ) Արտասահմանում գործող հայ մտավորականության համար մասնագիտական սեմինարների ու դասընթացների կազմակերպումը:
 
է) Հայագիտական համաժողովների և կոնֆերանսների անցկացումը:
 
ը) Հայագիտական ուղղվածության բուհական դասագրքերի ստեղծումը:
 
թ) Հեռաուսուցման հայագիտական ծրագրերի ստեղծումը:
 
Ժ) Վիրտուալ Հայագիտության զարգացումը, ինտերնետային ցանցի հայագիտական նյութերի հայտնաբերումն ու վերլուծումը, և դրանց հասցեագրումն էլեկտրոնային ռեսուրսներն ու օգտագործող պոտենցիալ ընթերցողներին:
 
 
3. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
 
3.1 Ինստիտուտը անմիջականորեն ենթարկվում է ԵՊՀ ռեկտորին:
 
3.2. Ինստիտուտի կառավարումն իրականացվում է միանձնյա և կոլեգիալ կառավարման սկզբունքների զուգակցմամբ, գիտական խորհրդի և տնoրենի գործառույթների իրականացմամբ:
 
3.3 Ինստիտուտի տնօրենին աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է ԵՊՀ ռեկտորը: Ինստիտուտի հաստիքակազմը հաստատում և փոփոխում է ԵՊՀ ռեկտորը` Ինստիտուտի տնօրենի ներկայացմամբ:
 
3.4 Ինստիտուտի տնօրենը իր իրավասությունների սահմաններում իրականացնում է Ինստիտուտի ընթացիկ ղեկավարումը և լրիվ պատասխանատվություն է կրում Ինստիտուտի աշխատանքի արդյունքների համար:
 
3.5 Ինստիտուտի տնօրենը`
 
ա) ղեկավարում է Ինստիտուտի գիտական, կրթական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեությունը,
 
բ) կազմակերպում է Ինստիտուտի գիտական խորհրդի, ինչպես նաև աշխատակազմի բնականոն աշխատանքը`նպատակ ունենալով ապահով Ինստիտուտի ներդաշնակ գործունեությունը,
 
գ) հրավիրում է գիտական խորհրդի նիստեր, արձակում կարգադրություններ, տալիս ցուցումներ, որոնք պարտադիր են Ինստիտուտի աշխատողների համար,
 
դ) տարեկան հաշվետվություն է ներկայացնում ԵՊՀ ռեկտորին,
 
ե) Ինստիտուտի գործունեության վերաբերյալ տարեկան առնվազն մեկ անգամ  հաղորդում է ներկայացնում ԵՊՀ գիտական խորհրդին,
 
զ) առաջարկություններ է ներկայացնում ԵՊՀ ռեկտորին` Ինստիտուտի աշխատողների սահմանված կարգով խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու, ատեստավորելու և վերապատրաստելու վերաբերյալ,
 
է) ներկայացնում է Ինստիտուտի շահերը պետական մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում,
 
ը) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում, տիրապետում և օգտագործում է Ինստիտուտի գույքն ու ֆինանսական միջոցները,
 
թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և Ինստիտուտի կառավարման այլ մարմնի չվերապահված այլ լիազորություններ:
 
3.6 Ինստիտուտի գիտական խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է, որը լուծում է Ինստիտուտի գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցեր
 
3.7 Ինստիտուտի գիտական խորհուրդը կազմված է առնվազն 15 անդամից, ովքեր ընտրվում են Ինստիտուտի գիտաշխատողների կողմից` ձայների առնվազն  2/3-ով 3 տարի ժամկետով: Գիտական խորհրդի անդամներ կարող են լինել Ինստիտուտի աշխատողները, ինչպես նաև ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և այլ գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները:
 
3.8 Ինստիտուտի տնօրենն ի պաշտոնե հանդիսանում է Ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ և համակարգում է նրա աշխատանքները:
 
3.9 Ինստիտուտի գիտական խորհուրդը`
 
ա) քննարկում և հաստատում է Ինստիտուտի ընթացիկ և երկարաժամկետ, գլխավոր և հեռանկարային գիտական գործունեության ուղղություններն ու դրանց կատարման ժամանակացույցը,
 
բ) լսում է գիտական հաղորդուներ Ինստիտուտում կատարվող գիտահետազոտական աշխատանքների արդյունքների մասին,
 
գ) հաստատում է գիտական հաշվետվությունները,
 
դ) քննարկում և ԵՊՀ ռեկտորին առաջարկություն է ներկայացնում սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
 
ե) քննարկում և հաստատւմ է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև արտասահմանյան երկրների հայագիտական կենտրոնների և Ինստիտուտի միջև համատեղ իրականացվող համագործակցության ծրագրերը,
 
զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից, ԵՊՀ-ի և սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ.
 
3.10 Ինստիտուտի կառուցվածքի մեջ են մտնում հայագիտական ուղղվածություն ունեցող կենտրոնները , բաժինները, լաբորատորիաները: Դրանք ղեկավարում են տնօրենները, որոնց աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում է ԵՊՀ ռեկտորը:
 
3.11 Կենտրոնների տնօրենների աշխատանքի անմիջական ղեկավարումն ու համակարգումն իրականացնում է Ինստիտուտի տնօրենը:
 
3.12 Կենտրոնների գործունեությունը կանոնակարգվում է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից հաստատված կանոնագրությաններով:
 
 
4. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
 
4.1 Ինստիտուտի ֆինանսական միջոցների գոյացման աղբյուրներն են`
 
- ԵՊՀ-ի տարեկան նախահաշվում նախատեսվող հատկացումները,
 
- Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվող հատկացումները,
 
- Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած բարեգործական հատկացումները, նվիրատվությունները,
 
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:
 
4.2 Ինստիտուտի ծախսերը նախատեսվում են ԵՊՀ-ի տարեկան նախահաշվում և օգտագործվում է դրան համապատասխան:
 
5.ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
5.1 Ինստիտուտը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել ԵՊՀ ռեկտորի ներկայացմամբ` ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ:
 
5.2 Սույն կանոնադրությունը կարող է լրացվել կամ փոփոխվել ԵՊՀ ռեկտորի ներկայացմամբ` ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ:
 
5.3 Ինստիտուտը կարող է իր անվամբ ձևաթղթեր, դրոշմակնիք:
 
5.4 Սույն կանոնադրությունն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
Հեռ.` + 37410 55 42 82
Էլ-փոստ` info@armin.am, mh@armin.am

© ԵՊՀ Հայագիտական Հետազոտությունների Ինստիտուտ
tours.am