ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀանրագիտարանՀայկական լեռնաշխարհ
Դիտումներ - 876
ՏեսաֆիլմերՀՀԻ-ի ձևավորման պատմությունը
Դիտումներ - 97
ՔարտեզներՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՅՔԱՐԸ ՀՌՈՄԻ ԴԵՄ Ք.Ա. 1-ԻՆ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ: ԱՐՏԱՎԱԶԴ Բ 55-34
Դիտումներ - 2
Մեր մասին >> ՀՀԻ պատմությունը

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ  

 
   Երևանի պետական համալսարանի հիմնադրման առաջին իսկ տարիներից, բնագիտական և հասարակական գիտությունների հետ մեկտեղ, մեծ թափ է հաղորդվել նաև հայագիտական ուսումնասիրություններին:
   Երևանի պետական համալսարանում հայագիտության զարգացմանը նոր թափ հաղորդելու մտահոգությամբ 1968 թ. առաջադրվեց հատուկ գիտահետազոտական լաբորատորիա ստեղծելու գաղափարը: Ինչն էլ իկատար ածվեց  ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամներ Մ. Ներսիսյանի և Էդ. Աղայանի գործադրած ջանքերի շնորհիվ:
   Նորաստեղծ լաբորատորիան կոորդինացնելու էր ոչ միայն կազմակերպական, այլև գիտահետազոտական աշխատանքները հումանիտար այն ֆակուլտետներում, որտեղ մշակվում էին հայագիտական թեմաներ: Հետագայում լաբորատորիան վերանվանվեց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնի, որի գործունեության ընթացքում հսկայական աշխատանք կատարվեց:
    Հրատարակվել և վերահրատարակվել են  հայագիտության տեսանկյունից մեծ արժեք ներկայացնող բազմաթիվ աշխատություններ: Հայագիտական կենտրոնի հիմքի վրա 2008 թ. հուլիսի 10-ին ԵՊՀ գիտական խորհրդի կողմից ստեղծվեց Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, որտեղ ներառվեցին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնը, հնագիտական հետազոտությունների, Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիաները, հայ-վրացական կապերի կենտրոնը և հայ-օսմանական առնչությունների բաժինը:
  
      Նորաստեղծ ինստիտուտի առջև խնդիր դրվեց հետազոտությունների հիմնական առանցքը դարձնել հետևյալ ուղղությունները.

-Հայ ազգային ինքնության խնդրի, հայ ժողովրդի հոգեկերտվածքի և հոգեբանական  առանձնահատկությունների, մշակույթի ուսումնասիրությունը (Հայ ինքնության և մշակույթի բաժին),

-Հայ հնագիտությունը (Հնագիտական հետազոտությունների լաբորատորիա),

-Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությունը, պատմագրությունը և մատենագիտությունը (Ցեղասպանագիտության բաժին),

-Հայ-օսմանական առնչությունները (Հայ-օսմանական առնչությունների բաժին),  

-Հայ-վրացական կապերը (Վրացագիտության հայկական կենտրոն),

-Հայագիտական պատմագիտական և աղբյուրագիտական ժառանգության ուսումնասիրությունը (Աղբյուրագիտական լաբորատորիա), 

-Վիրտուալ (էլեկտրոնային-համացանցային) հայագիտությունը (Վիրտուալ  հայագիտության և տեղեկատվության բաժին):

-Հայաստանի պատմական աշխարհագրության, քարտեզագրության ուսումնասիրությունը  (Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիա
 
     Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
Հեռ.` + 37410 55 42 82
Էլ-փոստ` info@armin.am, mh@armin.am

© ԵՊՀ Հայագիտական Հետազոտությունների Ինստիտուտ
tours.am